Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հունվարի 20-ին բիզնեսից հեռանալու մասին. այս մասին Թրամփը հայտնել է իր թվիթերյան էջում:
«Թեև օրենքն ինձ չի պարտադրում դա անել, այնուամենայնիվ, մինչև հունվարի 20-ը ես կհեռանամ իմ ընկերությունից, որպեսզի կենտրոնանամ նախագահության վրա»,- գրել է Թրամփը:
ԱՄՆ-ի նոր ղեկավարը նշել է, որ իր բիզնեսը կտնօրինեն երկու որդիները՝ Դոնը և Էրիկը: Թրամփը նաև ընդգծել է, որ ոչ մի նոր գործարք չի կնքի իր նախագահական ժամկետի ընթացքում:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/thrampheh-heranum-e-biznesic/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել