Թրամփը հեռանում է բիզնեսից


11:36 , 13 դեկտեմբեր, 2016

tdy_jackson_trump_161117Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հունվարի 20-ին բիզնեսից հեռանալու մասին. այս մասին Թրամփը հայտնել է իր թվիթերյան էջում:

«Թեև օրենքն ինձ չի պարտադրում դա անել, այնուամենայնիվ, մինչև հունվարի 20-ը ես կհեռանամ իմ ընկերությունից, որպեսզի կենտրոնանամ նախագահության վրա»,- գրել է Թրամփը:

ԱՄՆ-ի նոր ղեկավարը նշել է, որ իր բիզնեսը կտնօրինեն երկու որդիները՝ Դոնը և Էրիկը: Թրամփը նաև ընդգծել է, որ ոչ մի նոր գործարք չի կնքի իր նախագահական ժամկետի ընթացքում: