Սպարապետ Վազգեն Սարգսյանը իր քաղաքական կենասագրությունը կապեց միմիայն ՀՀԿ-ի հետ և մինչ իր կյանքի վերջին վայրկյանը նա ՀՀԿ առաջնորդն էր...
ԵՎ այսօր Վազգեն Սարգսյանի եղբայրներից մեկը՝ Արմենը, շարունակում է Վազգեն Սարգսյանի քաղաքական կուրսը` մնալով ՀՀԿ գաղափարների համակիր, իսկ մյուսը՝ Արամը, ձևավորում է ընդդիմադիր դաշտ, համարում իրեն իր հերոս եղբոր քաղաքական ժառանգն ու պայքարում իր նույն հերոս եղբոր իրական քաղաքական թիմի դեմ:
Փաստորեն, նույն գյուղում սպարապետի մի եղբայրը կոչ է անելու ընտրել ՀՀԿ-ին, մյուսը պայքարելու է ՀՀԿ-ի դեմ: Սա ցավալի երևույթ է, բայց մյուս կողմից հետաքրքիր է՝ Սպարապետի համագյուղացիները սպարապետի ո՞ր եղբոր խոսքին կհետևեն:
Ի դեպ, Արամ Սարգսյանը ևս ՀՀԿ-ի հարթակում է դարձել Հայաստանի վարչապետ, բայց երբ նրան ազատեցին այդ պաշտոնից, նա նեղացավ, դուրս եկավ ՀՀԿ-ից և հիմնադրեց նոր կուսակցություն, ասել է թե՝ իր անձնական ամբիցիաների ու պաշտոնի համար նա դեմ գնաց և գնում է Սպարապետի քաղաքական և գաղափարական թիմին: