Image result for rohaniԻրանի պետական պաշտոնյաների բանավոր խոսքը շատ հետաքրքիր առանձնահատկություն ունի: Ինչ-որ մեկի մասին խոսելիս, եթե վերջինս առանձնապես ուշադրության արժանի չէ, իրանցի պաշտոնյաները տվյալ անձի անվան փոխարեն գործածում են «աղա» (պարոն) բառը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր, անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններին, այսպես է խոսել նորընտիր նախագահ Թրամփի հասցեին. «Ամերիկայի ընտրություններում մի «աղա» է ընտրվել: Միակ երկիրն Իրանն է, որն այդ «աղայի» ընտրության նկատմամբ ո՛չ իր ուրախությունն է արտահայտել, ո՛չ էլ տխրությունը»:
Ավելի վաղ ԻԻՀ հոգևոր առաջնորդը նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մասին խոսելիս ևս վերջինիս հիշատակել է «աղայով»՝ նշելով, թե մի «աղա» եկավ մոտս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել