Այ քեզ բա՜ն: Ոմանք վիրավորված են, որ Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը և Ատոմ Էգոյանը ցանկանում են խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ նախաձեռնելով «Արդարություն հանուն Հայաստան»-ի ստորագրահավաքը: Մտադրությունն ազնիվ է՝ որպես դիտորդ ներկա գտնվել գալիք խորհրդարանի ընտրությանը՝ այդ կերպ կանխելով զեղծումները: Թանկյանը հստակ ասում է. «Մենք միշտ ֆինանսապես օգնել ենք Հայաստանին, բայց ցավալին այն է, որ մեզ թույլ չեն տվել խառնվել հայաստանյան կյանքին առնչվող հարցերին»: Վա՞տ է: Թե՞ չգիտեք, որ մեր՝ ճահիճն ընկղմվելը պայմանավորված է ԱՆԱՐԴԱՐ ընտրություններով, որ այդ կռվում ուժերն անհավասար են: Մեկն ասում է՝ Արսինեին հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանները հրմշտել են, մուռն է հանում: Մյուսը՝ իրենց փիառն են ապահովում: Երրորդը նույնիսկ հինգ հազար դրամ վերցնողին է արդարացնում՝գերադասելով հայաստանցուն օգնել կամեցողից…Մերժում եք պարզված ձեռքը, առաջին իսկ օրից փակում դարպասները: Վաղը ցույց էլ կկազմակերպեք, կգնաք օդանավակայան էլ՝ կանխելու ձեր հայրենակցի էջքը: Գուցե մահակներով էլ զինվեք, սնայպերներ կանգնեցնեք ճամփեքին, ինչպես եղավ ԲԵՐՁՈՐՈՒՄ… Այն ժամանակ Շարմազանովի մակարդակով արդարանում էին՝ ի՞նչ գործ ունեն Արցախի հետ, անկախ պետություն է…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram.hovhannisyan.792/posts/671578016336153?notif_t=close_friend_activity¬if_id=1481006858267293
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



