Image result for alievԱյսօր Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ապագայում նրանք խաղաղ ճանապարհով կզավթեն «Էրիվանը», Գորիսը և Մեղրին։
Դրան հասնելու համար, ասել է նա, անհրաժեշտ է ստեղծել հզոր բանակ, ամուր տնտեսություն և այլն։
Իհարկե, բոլոր ազգերին հատուկ է արտաքին թշնամու երևույթի օգտագործումը սեփական հասարակության սոցիալական ամրությունը բարձրացնելու, ինքնություն ստեղծելու և, իհարկե, իշխանություն պահելու համար։ ԲԱՅՑ մի երկիր, որը չունի պատմություն, հազիվ թե ունենա թշնամիներ։ Բացառությանբ ազգայնական փոքր շրջանակների՝ ադրբեջանական հասարակության մեծ մասը ավելի սևեռված է ներքին թշնամանքների վրա, քան արտաքին։
Մեզ անհրաժեշտ է նոր ու ստեղծագործ մեթոդներ ադրբեջանական հանրության հետ հաղորդակցվելու համար։
Հիշենք, պատմություն ու ինքնություն ունենալը մեկ-երկու սերնդի հարց է, չպետք է թույլ տալ, որ դա լինի մեր հաշվին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել