Lurer.com-ը գրում է.
Գերմանիայում ձերբակալվել է «Թալիբան» շարժման ենթադրյալ մասնակից, Աֆղանստանի 20-ամյա քաղաքացի Հեքմաթ Թ.-ն: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Գերմանիայի դատախազության մամուլի ծառայությունը:
Հետաքննության տվյալներով տղամարդը հարել է շարժմանը 2013 թվականին, այդ ժամանակ Աֆղանստանում սովորել է առնչվել զենքի հետ: Մինչև 2014 թվականը նա մի քանի անգամ թալիբների կողմից մասնակցել է աֆղանական զինված ուժերի և ոստիկանության դեմ բախումներին:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=240529&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



