Image resultOperativ.am-ը գրում է.

Հռոմում հետազոտվելու նպատակով հոսպիտալացվել է հանրահայտ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը: Այս մասին գրում է  РИА Новости գործակալությունը՝ հղում տալով գիտնականի ներկայացուցչի խոսքին:

Նշվում է, որ  74-ամյա Հոքինգ առողջական վիճակը բավարար է: Նախատեսվում է, որ նա հիվանդանոցից դուրս կգրվի շաբաթ:

Նշենք, որ նա Իտալիայի մայրաքաղաքում մասնակցում է Գիտությունների պապական ակադեմիայի գիտաժողովին, որի շրջանակներում հանդիպում է ունեցել նաև Հռոմի պապի հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել