Araratnews.am-ը գրում է.
Կառավարությունը հաստատեց Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2017/2018 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ որոշման ընդունման նպատակն է կանոնակարգել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդու նելության քննությունների ցանկը:
«Կարևորվում է դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս պետական և ոչ պետական բուհերի դիմորդների համար միևնույն պայմաններն ապահովելը»,- ասաց Մկրտչյանը:
Մկրտչյանը նշեց, որ մի շարք բուհերում կազմակերպաիրավական ձևի և անվան փոփոխությամբ պայմանավորված ընդլայնվել է մասնագիտությունների և կրթական ծրագրերի ընդունելության ցանկը: Բնագիտական և տեխնիկական ուղղվածության մասնագիտություններով դիմորդների ընդգրկվածությունը մեծացնելու նպատակով վճարովի ուսուցման համակարգ ընդունելության պարագայում պահպանվել է ինչպես ֆիզիկայի, այնպես էլ այլ առարկաների համար, որպես մրցութային գնահատական, միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` տվյալ առարկայի պետական ավարտական քննության կամ տարեկան գնահատականը հայտագրելու հնարավորությունը, ինչպես նաև առաջարկվում է հարցազրույցով ընդունելության կազմակերպումը:



