sapiens լինելուն այդքան ճիգ պետք չէ, որքան homo-ին:
Խլուրդ

Khlurd KrotԲոլորը վախենում են, որ մարտի մեկ կլինի: Էլի:

Ասում են, չեն ասում` մեկ է, այդ վախը կա:
Իրական է, թե ոչ ՞՞՞

50/50

Կամ ուզում եք` 80/80:
Որ չմեղադրեք վատատեսության մեջ, կարող եմ ասել` 10/10:

Պատասխան եք սպասում արդեն ՞՞՞

Ասեմ:
Ոնց նայում եմ` Սյունիքում Րաֆֆիին, երևում է, որ իշխանությունների հույսը դեռ ու էլի ասֆալտն է:
Տգիտությունը բորբոսնում է: Մարդկանց չճանաչելը, բանի տեղ չդնելը, կարիքները չտեսնելը, տեսնել չկարողանալը ու տեսնել չուզենալը մի բան է, բայց տարիներով ապրել ասֆալտի գերբնական հույսովն էլ` մի այլ կարգի պծիչկա դնել ու ինքնագոհ ապրել է: Բետոնե պատ, բետոնե կիսագնդերով:

Էդ կույր ու գոհ ու ուրիշի ցավերին ու հոգսերին ու կարիքներին խուլ ապրելն է, որ լցրեց համբերության բաժակը:

Հա, բաժակը լցված է, պորտալարը` կտրված:
Բան է ծնվել:
Էլի, կրկին, նորից, նոր` դեռ չգիտեմ:

Ու կրկնել անցյալից բառեր, որ ասվում են, մարդկանց ոնց որ հետ հրեն, թե` հետ նայեք... Դա բարկացնում է: Հետ նայելու չկա: Է, խուլերը ու կույրերն էլ կարողանային, ժամանակին կնայեին` սա բոլորս ենք հասկանում: Ու այսպես ենք մտածում:

Հիմա կոտրեմ սա. ... Հետո կասեմ, թե ինչու եմ կոտրում: Ոչ միայն ընդդեմի միասնականության, այլև` հանուն միասնականության:

Տարօրինակ բան ասեմ` եթե իշխանությունները փոխվելու էին, գործ էին անելու, ապա կանեին աչ այսօր, այլ երեկ ու առաջի օրը: Սա կընդունեն բոլորը, բացի... դասադուլավորներից Ճ

Որովհետև եթե ես ասում եմ` երեկ անեիք դասադուլը, ինչ կա, էն ժամանակ էլ կար, դասադուլավորները կասեն բաներ, որ կիրառելի է էս ասֆալտապաշտերի հարցում էլ:

Տեսականորեն:
Հասունանալ, բաժակ լցվել, Շինդլերի ցուցակ...

Ասում եք` կլինի մարտի մեկ, թե չէ ՞՞՞

Ասեմ:
Առանց արյուն հեղափոխություն չի լինում:
Սա` մեկ:

Ու անպայման չէ, որ Րաֆֆին ասի ամեն ինչ ճիշտ ու մինչև վերջ: Դե, խելացի չէր լինի:

Հիմա դու ասեք ինձ` հեղափոխություն անում ենք, թե չէ ՞՞՞
Րաֆֆիով, կամ հակ-ի տղաներով, կամ ուսանողներով...

Անում ենք ՞՞՞
Հա, արյուն չենք ուզում, հասկացանք: Հնի պես էլ չենք ուզում` ասֆալտը չի կշտացնում ու նույնիսկ էսթետիկ չի:

Բայց եկեք հասկանանք. Մի կողմը այլևս չի ուզում հնի պես, տեղ չունի, ու ասել` կանենք, այ հիմա կանենք...
Շուտ անեիք:
Ինչպես և դասադուլը:
Սրանք զուգահեռում եմ, որ վճռականությունը հասկանանք: Ես չեմ կարող հիմա վճռականությունը գնահատել-համեմատել:

Բայց ինչ-որ բան, նույնիսկ այս թափի հետ` շատ ստանդարտ է:

Իշխանությունը առաջվա պես անհավանական նույնն է, նույնն կրեածիվով, նույն խոսքերով, նույն դեմքերով, նույն լֆիկ-շատերով...

Մարդիկ առաջվա ու շատ անգամների պես իրար հետ դուրս են եկել մինչև վերջ գնալու ու մազակռիվ են անում բայց:

Հակ-ը լուրջ է ու լուռ է:
Համարյա:

Դեռ:

Դրսի ուժեր` կան-չկան` հանգիստ թողեք:

Մարտի 1 է մոտենում:  Գարնան իմաստով: Կա բողոք: Թեկուզ իրար դեմ դեռ որ: Ու արտաքին... հակառակորդ: Որ առայժմ չի փոխել իր գործելաոճը` դուռ փակել, բան...  Ոնց էլ լինի մի նժարը ծանրանալու է:

Կամ իշխանությունները այդպես էլ դուրս չեն գա տգետ սնադարտիզմից, կամ տաքարյունությունը մի տեղից դուրս կհորդա ու ուսանողները, ովքեր դեմ են իրար ու իրար են հայհոյում, վաղը իրար կողք կկանգնեն, եթե հանկարծ մի կողմին երրորդը մի բան անի:
Հավատացնում եմ:
Հաստատ գիտեմ:

Ու Րաֆֆին էլ. գտել է ոչ ստանդարտ ինչ-որ բան, ու չնայած արդեն կրկնվում է, բայց դա էլ կապ չունի. Պորտալարը կտրված է, իմացեք:

Ամեն ինչ կարող է այլ հունով գնալ, ցանկացած հունով: Րաֆֆին կապ չունի հիմա: Մոռացեք դա մի պահ: Որովհետև մարդկանց, ովքեր չեն էլ ընտրել Րաֆֆիին, այս կույր ասֆալտապաշտությունը խեղդում է...

Ոչ մի կողմը վստահ թող չլինի, թե գիտի, կամ վերահսկում է իրավիճակը:
Չկա իրավիճակ: Ինչ ասեք` կարելի է հակառակով կոտրել: Ու ես կաշխատեմ կոտրել:

Միայն մի բանի համար` որ դուք պատրաստ լինեք ցանկացած շրջադարձի:

Պատրաստ եք ՞՞՞
Դե հիմա ես եմ հարցնում` մարտի մեկ կլինի էլի ՞՞՞

Հ.Գ.- Ընտրությունները չեն անցել, չեն մոտենում. ընտրություններ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել