168.am-ը գրում է.

Ռուսաստանը ոչ ոքի դիմակայել չի ցանկանում, չի որոնում թշնամիներ, Ռուսաստանին անհրաժեշտ են ընկերներ, սակայն թույլ չի տա, որ իր շահերն անտեսվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդես գալով Դաշնային խորհրդի առջև։ Այս մասին հայտնում է TASS-ը։

«Մենք չենք ցանկանում դիմակայություն ոչ ոքի հետ, այն մեզ անհրաժեշտ չէ՝ ո՛չ մեզ, ո՛չ մեր գործընկերներին, ո՛չ համաշխարհային հանրությանը։ Ի տարբերություն մեր որոշ գործընկերների, որոնք ի դեմս Ռուսաստանի, տեսնում են հակառակորդի, մենք չենք որոնում և երբեք չենք որոնել թշնամիների, մեզ ընկերներ են անհրաժեշտ։ Սակայն մենք թույլ չենք տա ոտնահարել մեր շահերը, դրանց անտեսումը»,- հայտարարել է նա։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է և «ինքնուրույն է վճռելու իր ճակատագիրը, կառուցելու ներկան և ապագան՝ առանց կողմնակի հուշումների և խորհուրդների»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել