KMO_085447_07893_1_t218_223642Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը Սիրիայում վարում է այնպիսի քաղաքականություն, որը համընկնում է Ռուսաստանի կողմից վարած քաղաքականությանը. հաղորդում է Interfax-ը:

«Մենք այսուհետ ևս կշարունակենք այնպիսի քաղաքականություն վարել, որը հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու հարցերում համահունչ է և համընկնում է Ռուսաստանի դիրքորոշմանը, որը նաև ենթադրում է մարդասիրական օգնության տրամադրում»,-  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է Չավուշօղլուն։

Նա միևնույն ժամանակ նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունն անփոփոխ է։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն էլ իր հերթին ընդգծել է, որ կողմերը համակարծիք են Սիրիայում ռազմական գործողությունները հնարավորինս շուտ դադարեցնելու հարցում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն սկսել էին երկկողմ բանակցություններ վարել Թուրքիայի Ալանիա քաղաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել