Կարեն Կարապետյանը հանձնարարել է առավել ուժեղացնել շփումները մասնավոր հատվածի հետAysor.am-ը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման խթանման, հայ արտադրողների մուտքը նոր շուկաներ ապահովելուն վերաբերող հարցեր:

Ըստ ոլորտների, վարչապետ Կարապետյանին են ներկայացվել ներդրումային փաթեթներ՝ տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ:

Կառավարությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում, հատկապես, անդրադարձ է կատարվել տնտեսության այն ճյուղերին, որտեղ առկա է արտահանման ներուժ:

Իրականացվող քայլերն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, Կարեն Կարապետյանը հանձնարարել է առավել ուժեղացնել շփումները մասնավոր հատվածի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել