Էրդողանն իր հայտնի հայտարարությամբ կրակն է գցել Թուրքիայի պաշտոնական տարբեր շրջանակների, որոնք մեկը մյուսի հետևից սրբագրում են վերջինիս ոճին հարիր էմոցիոնալ ու նաև քարոզչական նպատակներով ունեցած պոռթկումը: Նախ՝ երեկ արդեն Թուրքիայի նախագահականից նշեցին, որ Էրդողանի խոսքերը չպետք է բառացի հասկանալ, իսկ փոխվարչապետներից մեկն էլ հայտարարեց, որ առանց Ռուսաստանի Թուրքիան հաջողություններ չէր գրանցի Սիրիայում իրականացվող ռազմագործողության հետ կապված: Հիմա էլ Չավուշօղլուն է փորձում նրբանկատորեն «սվաղել» վերադասի հայտարարությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: