Եթե համարենք, որ ամեն դեպքում 16 տոկոսը հանուն ծանոթ-բարեկամների կընտրի որևէ կուսակցության, ապա մոտ 30 տոկոսին օրվա կուսակցությունները տեր կանգնել չեն կարող:
Սա, կարծում եմ, այն հատվածն է, ով հոգնել է ընտրություններից, չի հավատում ընտրություններով փոփոխություններին, ում նաև հնարավոր չէ պրիմիտիվ իշխանություն հայհոյելով, գոռում-գոչյուններով կամ բարեկեցիկ կյանքի խոստումներով հրապուրել:
Այստեղ արդեն անհրաժեշտ է արդյունավետ քաղաքականության կիրարկում, թեկուզ քիչ-քիչ, մաս-մաս, բայց հիմնավոր, տեսանելի, հուսատու բարեշրջումներ կատարել, քանի որ այս շերտը հասունացել և գնահատական է տալիս մեծամասամբ ըստ արված գործի:
Բայց սրա համար անհրաժեշտ են նոր մարդիկ, նոր մոտեցումներ, նոր գաղափարներ, ուստի կուսակցությունները պետք է գնան նաև ներքին բարեշրջումների:
Հետաքրքիր է, կլինի՞ կուսակցություն, որ ունակ է գնալ նման քայլի, թե՞ քարացածությունը անդառնալի է այլևս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/923422244455236?notif_t=close_friend_activity¬if_id=1480594651163931
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել