
Տարօրինակ է, բայց հայկական ՖԲ դաշտում մեծ ոգևորություն ու ցնծություն է՝ Ղրղզստանի նախագահի հայտարարության հետ կապված: Ոմանք անգամ հեգնում են, թե ղրղզների չափ էլ չկանք...
Այ քեզ ղրղըզի հոգեբանություն...
Էնպիսի տպավորություն է, որ շատերի մոտ իրականության հետ կապը կորել է: Աթամբաևի հայտարարությունը դեռևս սոսկ հայտարարություն է, և իմ խորին համոզմամբ՝ գործողության չի էլ վերածվի: Ղրղզստանը իր սահմանային և պաշտպանական խնդիրներով հանդերձ հազիվ թե կարող է իրեն թույլ տալ ազատվել ռուսական ռազմաբազաներից: Մյուս կողմից՝ Մոսկվան նման քայլի չի գնա, քանի որ շատ լավ է գիտակցում՝ ցանկացած վակուում չի կարող երկար դատարկ մնալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.minasyan.3/posts/1252048931505515
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել