Lurer.com-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ֆիլ Նևիլը խոսել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Վեստ Հեմ»-ի հետ դիմակայության մասին, և անդրադարձել Հենրիխ Մխիթարյանին:
«Մխիթարյանը ֆանտաստիկ էր: Նա վարակում է Ռունիին, Մարտիալին և Իբրահիմովիչին և օգնում ֆուտբոլիստներին՝ մտնել խաղի մեջ: Կարծում եմ, որ Հենրիխը պետք է մեկնարկային կազմում լինի նաև Պրեմիեր լիգայի խաղերում: «Յունայթեդ»-ը ճիշտ ուղղությամբ է շարժվում: Թիմի հարձակվողները հիանալի խաղացին»,- Նևիլի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ հանդիպմանը Մխիթարյանը դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=240303&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



