Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով հայտարարել է, որ լավատեսությամբ է նայում պաշտոնական Մոսկվայի հետ համագործակցության հեռանկարներին: Այդ մասին տեղեկացրել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Իր կողմից ԱՄՆ ընտրված նախագահն ընդգծել է, որ հաշվի առնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի արդյունքները` ինքը մեծ լավատեսությամբ է նայում Վաշինգոտնի և Մոսկվայի համագործակցության զարգացման հեռանկարներին»,- նշված է տեղեկատվության մեջ:
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Թրամփին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ` մաղթելով նրան հաջողություններ նախընտրական ծրագրի իրականացման գործում:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2016/11/30/723438.html#.WD8cIgSZDNk.facebook
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



