Artsakhpress.am-ը գրում է.

Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն Թուրքիայի հարավում գտնվող Անալյա քաղաքում կհանդիպեն քննարկելու երկկողմանի հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ 2017-ին Բարձր մակարդակով համագործակցության ռուս-թուրքական խորհրդի անցկացման նախապատրաստությունը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությունը:

«Բարձր մակարդակով համագործակցության ռուս-թուրքական խորհրդի շրջանակներում ռազմավարական պլանավորման խմբի 5-րդ նիստը՝ մեր հարգարժան նախարարի եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Ալանյայում: Բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկել երկկողմանի հարաբերությունների ներկայիս վիճակը եւ դրանց կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ օրակարգում գտնվող տարածաշրջանային եւ միջազգային հարցերով կարծիքների բազմակողմանի փոխանակում կատարել»,- նշված է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել