ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ին իր երեխաների հետ մամլո ասուլիս է տալու։ Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ես մեծ ասուլիս եմ տալու Նյու Յորքում դեկտեմբերի 15-ին, որում հայտարարելու եմ բիզնեսից վերջնականապես հեռանալու մասին, այս կերպ կկենտրոնանամ երկրի կառավարման վրա և Ամերիկան ևս մեկ անգամ հզոր կդարձնեմ»,-գրել է Թրամփը։
Միլիարդատերը նշել է, որ օրենքը չի պարտադրում, որպեսզի նա նման քայլի դիմի, սակայն գիտակցում է կարևորությունը, որ նախագահը չպետք է շահերի կոնֆլիկտ ունենա իր ընկերությունների հետ։
«Այսպիսով, իրավաբանական փաստաթղթերը, որոնք թույլ կտան ինձ վերջնականապես դուրս գալ բոլոր բիզնես գործարքներից, ամբողջությամբ պատրաստ են։ Նախագահությունն ինձ համար ավելի կարևոր խնդիր է»,-հաղորդել է Թրամփը։



