Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ «Աստղիկ 3» նախագծի հաղթող, «Նոր ալիք 2013» միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ, Իգոր Կրուտոյի «Ակադեմիայի» անդամ  13-ամյա երգչուհի Էլինա Չոլախյանի «Fly» տեսահոլովակի շնորհանդեսը: Տեսահոլովակի ռեժիսորը, ինչպես նաև երաժշտության ու խոսքերի հեղինակը Արմեն Վիրաբյանն է, օպերատորը՝ Ռոբերտ Բաբայանը: Երգի գործիքավորումը և ձայնագրությունը կատարվել Էմանուել Հակոբյանի (E-Man Studio) կողմից:

Երգը հանդիսանում է «Երևան, ես սիրում եմ քեզ» ֆիլմի սաունդթրեքներից մեկը: Էլինային շնորհավորելու էին եկել երգչուհի Մաշա Մնջոյանը,  Լիդուշիկը, Սոնա Գյուլխասյանը, Միլի Միսկարյանը, Լենա Ղազարյանը, Տաթև Ենգիբարյանը,  Միլենա Գևորգյանը, երգիչներ Դավիթ Վարդանյանը, Արմեն Հովհաննիսյանը, Կարեն Օհանյանը, Ալբերտ Ղազարյանը,  Նարեկ Վարդանյանը, Լևոնը և այլք: Շոուն վարում էին դերասանուհի, հաղորդավարուհի Մարինա Ներսիսյանը և պրոֆեսիոնալ շոումեն Արսեն Խաչատրյանը: Շոուի ընթացքում հյուրերը վայելեցին Էլինայի կատարումներից մի քանիսը, դիտեցին տեսահոլովակի պրեմիերան, ինչպես նաև վերջում տեղի ունեցավ փոքրիկ հյուրասիրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել