Վարչապետն այսօր ընդունել է Շիրակի արդեն նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի դիմումը և շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքների համար։
Վարչապետն իր խոսքում մասնավորապես նշել է. «Ես հանդիպել եմ Աշոտ Գիզիրյանին իր իսկ նախաձեռնությամբ, նա դիմումը ներկայացրել է սեփական նախաձեռնության համաձայն, ինչն էլ շատ կարևոր հանգամանք է, քանի որ ԶԼՄ-ում տարբեր տեսակի լուրեր են շրջանառվում, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Շնորհակալություն պարոն Գիզիրյանին` իր կողմից կատարված աշխատանքի համար»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/272315669568871?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել