FotorCreated235Araratnews.am-ը գրում է.

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Ռուսաստանի և Սիրիայի ղեկավարներին հրաժարվել այն թյուր պատկերացումից, որ Հալեպի ազատագրումը վերջ կդնի պատերազմին. հաղորդել է Korrespondent.net-ը:

«Այդ հակամարտությունը չի ավարտվի, անկախ այն բանից, թե ինչ է ներկայումս տեղի ունենում Հալեպի արևելյան հատվածում»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Շտայնմայերը նշել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ առաջիկա հանդիպման ընթացքում ինքը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի փորձի բարելավել մարդասիրական իրավիճակը քաղաքում, որտեղ մի քանի ամիս է` արյունահեղ մարտեր են ընթանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել