Տեսա ասի՝ եսիմ, ինձ ի՞նչ: Հետո էլ մտածեցի, որ դիսկուրս ձևավորելուց պիտի բոլոր ճակատներով աշխատես և ուրեմն՝

Էս կարգի նյութերն են մեր քաղաքական դաշտի գավառականացման հիմքում: Թվում է, թե հեղինակը պարզապես շահագործում է արդեն իսկ գոյություն ունեցող գավառականության մշակույթը հասարակության մեջ, սակայն իրականում այս հոդվածները սնուցում են այդ շահարկումների մշակույթը: Կարեն Կարապետյանի կառավարությունը արդեն իսկ բազմաթիվ կոնստրուկտիվ քննադատության տեղեր ունի, սակայն քաջ գիտակցելով, որ բնակչությանը չի հետաքրքրում ակադեմիկ դիսկուրսը, իր հակառակորդները դիմում են հին ու փորձված մեթոդների: Սա, անշուշտ, ոչ մի կերպ չի նպաստում խնդիրների լուծմանը, մինչդեռ հենց դա է, ըստ իս, ԶԼՄ-ների հիմնական առաքելությունը:

Նման պայքարի մեթոդների առկայությունը ինչ-որ տեղ նաև վարչապետի թմի ռազմավարության արդյունք է: Լռեցնելով հիմնական աղբյուրները՝ նրանք դաշտում թողել էն օդնոդնեվկա կայքերին, որոնց վերահսկելը անհնար է: Արդյունքում հենց վերոհիշյալ կոնստրուկտիվ քննադատության տեղը (որին կարելի է հակադարձել) ստանում են նմանօրինակ աբառոտկեք: Արդեն գրել եմ, որ մոսկովյան գործելաոճը ահագին խնդիր է ստեղծելու, և սա դրանցից մեկն է: Մարդկանց լավով կամ վատով լռեցնելու փոխարեն ՊՌ թիմը պիտի խրախուսի ակադեմիկ դիսկուրս և աշխատի հակափաստարկների վրա: Այլընտրանքը միշտ դիշովի տակից/կողից/մեջքից հարվածներն են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել