Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սենատոր Ալեքսեյ Պուշկովն անիրականանալի է համարել Սիրիայում թուրքական բանակի հետապնդած նպատակը, որը սրանից առաջ հնչեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Պուշկովն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Պուշկովը Էրդողանի համապատասխան հայտարարությունը որակել է քաղաքական հռետորիկա։
Ավելի վաղ Էրդողանը, ելույթ ունենալով Ստամբուլում անցկացված սիմպոզիումի ժամանակ, հայտարարել էր, որ թուրքական բանակը Սիրիայում ռազմական գործողություն է սկսել, որպեսզի հասնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը։
Էրդողանն Ասադին անվանել էր դաժան բռնակալ և ընդգծել, որ իրենց հաշվարկներով Սիրիական հակամարտության ընթացքում զոհվել է 1 միլիոն մարդ, և որ մարդիկ շարունակում են զոհվել Սիրիայում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



