Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխiքների մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանն ասաց, որ այս օրենքը սահմանդրական օրենք չէ, ինչը նշանակում է, որ հետագայում էլ կարող են լրամշակել, հարստացնել,  եթե նոր ԱԺ-ն ունենա նոր մոտեցումներ:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը նախ նշեց, որ խորհրդարանական պետությունում պետք է ուժեղացվի պատգամավորի կարգավիճակը:  Այնուհետև նա մեջբերեց  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի այն դրույթը, որի համաձայն ՄԻՊ-ն ու նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո:  Պատգամավորի կարծիքով, նմանատիպ դրույթ պետք է լինի նաև  «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում:

Է. Մարուքյանը հանդես եկավ մեկ այլ առաջարկով ևս. «Ժամանակին եղել է, որ պատգամավորները հաշվեցուցակային զենք կրելու իրավունք են ունեցել, խորհրդարանն իր հատուկ բաժնի միջոցով տվել է՝ պատգամավորի դիմումի հիման վրա: Առաջարկում եմ այս դրույթը նույնպես ամրագրել:  Հայաստանում նոտարը զենք կրելու իրավունք ունի: 

Կարող եք ասել՝ զենքը ի՞նչ պետք է անի:  Նորանկախ Հայաստանի 25-ամյա պատմության մեջ շատ դեպքեր են եղել, երբ ընդդիմադիր պատգամավորներին իրենց շքամուտքերի մոտ ծեծի են ենթարկել, տարբեր տեղերում բռնության են ենթարկել: Հայաստանում բոլորին հայտնի է, որ իշխանության պատգամավորները զինված են: Կան պատգամավորներ: Ընդ որում՝ օրինական զենքով: Օրինակ՝  նվեր են ստացել: Դուրս է գալիս, որ Հայաստանում նաև  այս առումով անհավասարություն կա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել