policiamadrid-1Araratnews.am-ը գրում է.

Իսպանիայի ազգային ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություններ է իրականացրել, որոնց արդյունքում ձերբակալվել է բնակարանային գողություններով զբաղվող վրացական հանցախմբի մոտ 50 անդամ. հաղորդում է Ria.ru-ն:

Հետախուզական աշխատանքներն ու ձերբակալություններն իրականացվել են Մադրիդում և Բարսելոնայում: Ըստ աղբյուրի՝ հանցագործները կատարել են մոտ 100 բնակարանային գողություն Իսպանիայի տարբեր հատվածներում: Նախատեսվում է, որ ձերբակալություններ կիրականացվեն նաև Վրաստանի տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել