Այսօր կայանալու է ՀՀԿ կուսակցության խորհրդի նիստը, որը դառնալու է момент истины մի շարք ՀՀԿ-ական պաշտոնյաների համար, քանզի ի թիվս այլ հարցերի քննարկվելու են նաև պաշտոնաթողության արդեն առկա դիմումները, ինչպես նաև, մեծ հավանականությամբ, բարձրացվելու է նման դիմումներ չներկայացրած պաշտոնյաների հրաժարականի հարցը։
Ամեն դեպքում, վստահ եմ, որ ներքաղաքական վիճակի կայունացման, ինչպես նաև Սերժ Սարգսյանի խարխլված հեղինակության ամրապնդման համար պարզապես կենսական նշանակություն ունի ճահճացած ՀՀԿ-ում ու պետական ապարատում իսկական կադրային ջարդ իրականացնելը, ինչն անկասկած կմեղմի հասարակական բացասական տրամադրվածությունները գործող իշխանությունների նկատմամբ, իսկ ՀՀԿ-ին գուցե երկրորդ շունչ տա, ինչը ավելի քիչ հավանական է, քան առաջինը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/157886704367361?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել