Շատ հետաքրքիր հուշեր եմ կարդում իննսունականների կեսերի մասին: Հայտնի է, որ մինչև մեգատնտեսագետ դառնալը Հրանտ Բագրատյանը ՀՀ վարչապետ էր աշխատում: Գիտեք ինչի են նրան գործից հանել? Այն հայտնի օրերին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը պետական հեղաշրջման մեղադրանքով մեկ տասնյակից ավել պատգամավորների կալանավորելու մասին հրամանագրեր էր թխում մեկը մյուսի հետևից, Հրանտ Բագևատյանն ու Էդուարդ Եգորյանը սկսում են սահմանազատվել Տեր-Պետրոսյանից: Ասում են Բագրատյանը պատռել էր արտակարգ դրություն սահմանելու մասին Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած նախագիծը /սա չգիտեի, տղա ա եթե իսկապես տենց ա եղել/: Դրանից հետո նրան հանեցին: Հուշերի հեղինակը հարցնում է` Տեսնես այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի մեջ փրկություն տեսնելով ինչ գնահատական է տալիս այն օրերի դեպքերին? Չնայած մեգատնտեսագետ է արդեն մարդը, դժվար տենց մանր հարցերով զբաղվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել