Այսօր շատ էր ինֆորմացիան Հայստանում կատարվելիքի մասին: Ուղեղս չի անջատվում, տարբեր մտքեր են գալիս ու գնում: Նաև քաղաքական վեճ եմ ունեցել այսօր Պետրոս Ղազարյանի ծրագրի շրջանակում Շուշան Պետրոսյանի և Դավիթ Սահակյանցի հետ: Ու հիմա մտքումս մի նախադասություն է պտտվում, որ լսել եմ Րաֆֆի Հովհանիսյանից` «Սա Սերժի և Րաֆֆու Հայաստանի կռիվը չէ»:
Իսկականից այսօր մի իրավիճակ է, երբ Րաֆֆին կապ չունի: Այսօր իրոք որ կատարվելիքը տեղի է ունեցել ոչ թե ընտրատեղամասերում, այլ գլուխների մեջ: Րաֆֆին վերածվել է այն գործիքին, որի մասին 2008-ին խոսում էր Տեր-Պետրոսյանը, և ում մեջ հասարակությունը տեսնում է չինովնիկի հակապատկերը: Համաձայնեք՝ նայելով Րաֆֆու դեմքին՝ չես պատկերացնի իրավիճակ, որտեղ մեկը նրան ծրար է տալիս գումարով ու ասում՝ «Դե ես Բաբկեն Արամիչի մարդն եմ, էն գործի համար», և նա վերցնում է այդ ծրարը: Այ դա է, որ նրա մեջ ազգս չի տեսնում ու նրան սատարում է դրա համար: Իսկ մնացածը շատ գեղեցիկ է, հաճելի: Թող լինեն կարծիքներ, ընդվզումներ, որոնց հետ ես համաձայն կլինեմ կամ ոչ: Հայաստանս արթնանում ա, սկսում ա մտածել և հարցեր տալ: Այնքան հպարտ եմ, որ Հայ եմ, այնքան ուժեղ եմ իմ հայրենակիցներով, այնքան ուրախ եմ, որ ստրուկը մեռնում ա, ու թեկուզ տաքությունը երկրի բարձրանում է այսօր, դա մի բան է նշանակում` մեր Հայկական հինավուրց գենը սկսել է հակամարմիններ ստեղծել ու իրեն մաքրել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=299877000139363&set=a.101774263282972.1627.100003511952042&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել