Գնալով ավելի են հաճախակիանում տարբեր տրամաչափի հանրապետականների հայտարարությունները՝ կապված հետընտրական զարգացումների հետ, ու գնալով ավելի ակներև է դառնում, որ նրանք կամ համենայն դեպս նրանցից շատերն ի խորոց սրտե ուզում են այս նոր իրավիճակում հնարավորինս օգտակար դառնալ Սերժ Սարգսյանի համար, բայց որպես կանոն, նրանց այդ էնտուզիազմը վեր է ածվում իսկական արջի ծառայության նախագահի համար։
Ակնհայտ է, որ ՀՀԿ-ականները ու մասնավորապես դրա ծերակույտը ի զորու չեն ադապտացվել նոր իրականությանը ու սոցիալ-քաղաքական նոր իրավիճակին, և նրանց կարծրացած մտածելակերպը չի կարողանում հուշել ոչ մի նոր լուծում, ուստի նրանցից այլևս օգուտ չկա, չնայած նրանց ողջ մղմանը՝ օգտակար լինելու գործող նախագահին։
Ըստ այդմ, տրամաբանական կլիներ, եթե ՀՀԿ-ականները՝ ներքևից վերև, կողմնորոշվեն, թե արդյո՞ք իրենք իրապես գաղափարապես այնքան են նվիրված իրենց կուսակցության նախագահին, որ պատրաստ են սեփական շահը ստորադասել Սերժ Սարգսյանի քաղաքական շահին ու եթե այդպես է, թող ինքնակամ հրաժարականներ տան։ Եվ հենց սա կլինի նրանց հավատարմության ու օգուտ տալու ցանկության անկեղծության գլխավոր հավաստիքը, այլապես նրանք միայն ավելի են ապակայունացնում իրավիճակը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/157590471063651?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել