Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնեց ՀՀԿ-ի քաղաքական ռեսուրսով, և շատ բնական է , որ վարչապետը որոշում է կայացրել անդամագրվելու իրեն քաղաքական հենարան դարձած ուժին: Այս պահից արդեն հստակ է, որ պարոն Կարապետյանի և՛ հաջողությունները, և՛ անհաջողությունները կապվելու են ՀՀԿ-ի անվան հետ, մյուս կողմից՝ ՀՀԿ-ականների դրական և բացասական քայլերն իրենց հերթին անդրադառնալու են վարչապետի վարկանիշի վրա:
Կարեն Կարապետյանը բարեփոխումների գործընթաց բերեց կառավարություն և հիմա անդամագրվելով ՀՀԿ-ին՝ բարեփոխումների գործընթացը կմտնի կուսակցություն:
Եվ եթե ՀՀԿ-ն ցանկանում է առաջիկա ընտրություններին ստանալ մեր հասարակության մեծամասնության քվեն, ապա պարտավոր է գնալ ինքնամաքրման ճանապարհով՝ մեկուսացնելով բոլոր նրանց, ովքեր իրենց վատ աշխատանքով, անգործունեությամբ, պետության հաշվին սեփական բարեկեցությունն ապահովելով, ժողովուրդին տված խոստումները չկատարելով վարկաբեկել են ՀՀԿ-ն և բազում հանրապետականների:
Նման մարդիկ չեն կարող շարունակել տեղ ունենալ գործադիր կամ օրենսդիր իշխանություններում, և նման մարդկանցից պետք է օր առաջ ազատվել...