Անդրեաս Ղուկասյանը երեկ քաղաքացիական անհնազանդության կոչ էր անում` իրականում չգիտակցելով դրա հետևանքները: Իրեն որակում էր որպես պայքարող և անհնազանդ անձ: Անդրեաս, եթե դուք պայքարող լինեիք, ապա կպայքարեիր մինջև վերջ: Դու դավաճանեցիր ինքդ քո սկզբունքներին և չպայքարեցիր մինջև վերջ, իսկ հիմա պայքարից ես խոսում: Եվս մի շատ հետաքրքիր փաստ կա, եթե փնտրես հացադուլավորների, որ ժամանակին իրականում պահել են և տեսնես, թե 30 օր հետո ինչ վիճակում են հայտնվել, ապա կհասկանաս, որ այդքան էլ միամիտ չենք ու ամեն ինչ հասկանում ենք, ուղղակի որպես ՀՀ քաղաքացի հարգում էինք քո իրավունքները և չէինք ցանկանում վատաբանել քո պայքարը: Իսկ քո կողմից առաջարկած անհնազանդությունը պայքարի ամենատգետ և անօրեն ձևն է, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի, եթե քեզ հետ համաձայն չէ և անհնազանդություն է կիրառում, ապա շատ հանգիստ կարող է գալ և մի լավ քոթակել քեզ, նստել քո մեքենայի վրա, որպեսզի չկարողանաս երթևեկել, տանդ մոտ առավոտից երեկո բարձրախոսով գոռա և ասի՝ ես քաղաքացիական անհնազանդություն եմ ցուցաբերում, որպեսզի նման մարդիկ չխանգարեն և չքայքայեն մեր երկիրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել