Image result for կարեն կարապետյան վարչապետՕդու պտտվող լուրերի շարքից

Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ վարչապետի հայտնի «ով ինչ ուզում է, թող ներկրի» արտահայտությունից հետո եղել են Հայաստան դիզվառելիքի (կամ բենզինի) և բանանի ներկրման փորձեր: Կրկին համաձայն լուրերի՝ սահմանի վրա առանց որևէ խնդիր առաջացնելու մաքսազերծել են:
Խնդիրները սկսվել են դրանից հետո:
Ըստ լուրերի՝ արդեն Հայաստանում ներկրողներին են մոտեցել ինչ-որ մարդիկ, առաջարկել վճարել ամբողջ ապրանքի, մաքսազերծման և ենթադրվող եկամուտի ողջ գումարը, ինչից հետո բարի խորհուրդ են տվել այլևս մոռանալ այդ ապրանքը ներկրելու մասին:
Հիմա վարչապետի ասածը, ըստ լուրերի, աշխատում է, բայց առաջացել է նոր մեխանիզմ՝ վախեցնել ներկրողներին և այդ ձևով կրկին պահպանել մոնոպոլիաները:
Այստեղ մի քանի հարց է առաջանում, որոնցից միայն մեկի վրա են ուզում հրավիրել ուշադրություն. որտեղի՞ց են այդ մարդիկ իմանում, թե ով ինչ ապրանք է ներկրում Հայաստան: Ամենահավանական տարբերակն այն է, որ մաքսային մարմիններից են նրանց տեղեկացնում, որ այսինչ մարդը (գրանցման հասցե, անձնագրի տվյալներ) այսինչ մեքենայով այսինչ օրը ներկրել է այս քանակությամբ այսինչ ապրանքը:

Հնարավո՞ր չէ մաքսային մարմիններին պարտադրել գաղտնի պահել ներկրվող ապրանքների և ներկրողների տվյալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել