Րաֆֆին ազատ է իշխանական լրատվամիջոցներին քծնելու, իսկ հակառակ թևի լրատվամիջոցների դեմ կռիվ տալու հարցում, բայց մի հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. նա նույն մոդելով է առաջնորդվում նաև քաղաքական դաշտում՝ քծնում է իշխանությանն ու պայքարում հակաիշխանական տիրույթի դեմ, ինչը խոսում է այն մասին, որ նա, այդուհանդերձ, ընդունել է Սերժի առաջարկը։

Տեսե՛ք. Րաֆֆին հաճույքով «երկխոսում» է Սերժ Սարգսյանի հետ և պարբերաբար բարձրաձայնում «ֆուտբոլասերի» ունեցած ու չունեցած արժանիքների մասին՝ միաժամանակ կռիվ տալով իր օգտին տրված քվեներն ընտրատեղամասում պահած ՀԱԿ–ի դեմ, այն ՀԱԿ–ի, որի ղեկավարը՝ որպես ազդեցիկ քաղաքական ուժ գլխավորող սուբյեկտ, միակն է, ով ընդունել է Րաֆֆու հաղթանակը (անգամ Ազատության հրապարակում Րաֆֆու կողքը կանգնած և հարթակից ելույթ ունեցած ՀՅԴ ներկայացուցիչը հստակ չարտահայտվեց այդ մասին)։

Փաստորեն, Րաֆֆին հետևողականորեն ամեն ինչ անում է, որ քաղաքական, հասարակական և լրատվական դաշտում հակաիշխանական լայն կոնսոլիդացիա տեղի չունենա, և ընտրողի քվեին տեր կանգնելու պատրաստակամություն հայտնող բոլոր ուժերը միասնաբար հանդես չգան։ Տեսնես ինչո՞ւ է այդպես։

Կից նյութը`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել