168.am-ը գրում է.

Եվրոպական տարբեր երկրներից Բելգիա ժամանած Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) հետեւորդները Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բողոքի երթ են իրականացրել: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:

Երթին մասնակցել են նաեւ Թուրքիայում գործող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) փախստականի կարգավիճակով Եվրոպայում ապաստանած ներկայացուցիչները:

Ակցիայի մասնակիցները իրենց բողոքն են հայտնել Թուրքիայի իշխանությունների կողմից PKK-­ի եւ HDP­-ի դեմ իականացվող հետապնդման քաղաքականության դեմ:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր նոյեմբերի 4-­ին ձերբակալվել էին, ինչը աշխարհում մեծ արձագանք էր գտել:

Արդեն մի քանի ամիս է Թուրքիայի տարբեր շրջաններում Թուրքական ԶՈՒ­-ի եւ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) մարտիկների միջեւ ռազմական գործողություններ են ընթանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել