Հնդկաստանից հերքել են Պակիստանի հայտարարությունները՝ 11 զինծառայողի զոհվելու մասինAysor.am-ը գրում է.

Հնդկաստանի բանակը հերքում է Պակիստանի բանակի Գլխավոր շտաբի պետի հայտարարություններն այն մասին, որ Քաշմիրի վերահսկողության գծում պակիստանցի զինծառայողների հետ հրաձգությունից զոհվել է Հնդկաստանի ԶՈւ 11 զինծառայող, փոխանցում է РИА Новости-ն։

«Նոյեմբերի 14-16-ը Պակիստանի կողմից հրաձգության հետևանքով զոհեր չեն եղել։ Պակիստանի բանակի շտաբի պետի հայտարարությունները սուտ են», - ասված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել