BBC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը հրաժարական է տվել։ Այդ մասին Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի անդամներին հայտարարել է հենց Կլեպերը.
«Ես հրաժարական եմ տվել երեկ երեկոյան, և չեմ ափսոսում ընդունած որոշմանս համար։ Ինձ աշխատելու համար մնացել էր 64 օր»։ Կլեպերը հավելել է, որ աշխատելու է մինչև ԱՄՆ նախագահի պաշտոնից Բարաք Օբամայի հեռանալը։
Կլեպերի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, ինչ հանձնաժողովի անդամներից դեմոկրատ Ադամ Շիֆը ենթադրել է, որ Կլեպերն իր պաշտոնում կմնա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ։
Կլեպերը ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար է դարձել 2010 թվականի օգոստոսին՝ Սենատի որոշումից հետո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



