ՌԴ-ում օրեր առաջ ձերբակալված Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանին խարդախության համար մեղադրանք է ներկայացվել: Այս մասին Life.ru-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից:
Հովհաննիսյանին ձերբակալել էին նոյեմբերի 16-ին Մոսկվայում: Մոսկվայում և Մոսկվայի մարզում նրա բնակության վայրերում խուզարկություններ են անցկացվել: Հովհաննիսյանին ներկայում փոխադրել են Պետերբուրգ: Առաջիկայում կորոշվի նրա նկատմամբ կիրառվելիք խափանման միջոցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



