Artsakhpress.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիքին (նստավայրը` ք. Թբիլիսի) և ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնին:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները: Նշվել է, որ չնայած ակտիվ երկկողմ պաշտպանական համագործակցության բացակայությանը, Հայաստանը և Շվեդիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներ, բավականին արդյունավետ համագործակցում են ՆԱՏՕ/ԳհԽ ձևաչափով, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում:

Երկկողմ համագործակցությանը նոր խթան հաղորդելու նպատակով կողմերը պայմանավորվել են նախաձեռնել ռազմաքաղաքական երկխոսության ձևաչափ, ուսումնասիրել ՄԱԿ-ի շրջանակում երկու պետությունների միջև խաղաղապահության բնագավառում համագործակցության, ինչպես նաև այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել