168.am-ը գրում է.
«Չեմ տեսնում, թե ինչպես պետք է Brexit-ն անդրադառնա ԵՄ-ի և արևելյան հարևանների հետ հարաբերութունների վրա»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը՝ անդրադառնալով բրիտանական Brexit-ի ազդեցությանը «Արևելյան գործընկերություն» ծրագրի վրա:
«Ըմբռնում կա, որ «Արևելյան գործընկերության» երկրները կարևոր հարևաններ են, համագործակցել ենք ու կհամագործակցենք, ինչը հաստատվեց վերջերս ԵՄ անդամ երկրների բոլոր 28 նախարարների կողմից: Ընդհակառակը, միասնական ընկալում կա, որ մեզ բարիդրացիական հարաբերություններ են անհրաժեշտ ԱլԳ երկրների հետ»,- վստահեցրեց Յոհաննես Հահնը:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/11/17/717839.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



