Aysor.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դերասաններ Ռոբերտ դե Նիրոյին, Սեսիլիա Թայսոնին, Թոմ Հենքսին և Ռոբերտ Ռեդֆորին կպարգևատրի երկրի բարձրագույն քաղաքացիական մրցանակով, հայտնում է Lenta.ru-ն:
Դերասանները 21 պարգևատորվողների ցուցակում են, որոնք կարժանանան Ազատության մեդալի։
Ցուցակում են նաև բասկետբոլիստներ Աբդուլ Ջաբբարը և Մայքլ Ջորդանը, նաև մարզական մեկնաբան Վին Սքալին։
Բացի այդ, Օբաման կպարգևատրի շոու բիզնեսի ներկայացուցիչներ Էլլեն ԴեՋեներեսին, Դայանա Ռոսսին և Բորիս Սփրինգսթինին։
Նոմինանտների ցուցակում են Բիլ և Մելինդա Գեյթսերը, ֆիզիկոս Ռիչարդ Հարվինը, ճարտարապետ Ֆրենկ Գերին, դիզայներ Մայա Լինը, պրոդյուսեր Լորեն Մայքըլզը, իրավաբան Նյութ Մինոուն, մաթեմատիկոս և գիտնական Մարգարեթ Համիլթոնը և Էդուարդո Պադրոն, Ֆլորիդայի քոլեջի նախագահ Մայամի Դեյդը:



