168.am-ը գրում է.
Վրաստանի նորընտիր խորհրդարանի լիազորությունները ճանաչելուց հետո երկրի կառավարության լիազորությունները կդադարեցվեն։ Վրաստանի նախագահը հին կառավարությանը կհանձնարարի մինչ նորի ընտրությունը ժամանակավոր կատարել պարտականությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Դրանից հետո խորհրդարանում կսկսվեն նոր կառավարության ձևավորման հետ կապված գործընթացներ։
Մասնավորապես, Վրաստանի կառավարության լիազորությունների դադարեցումից հետո՝ 5-օրյա ժամկետում, երկրի ղեկավարին կներկայացվի վարչապետի պաշտոնի թեկնածուի անունը։
Կառավարությունը վստահություն ստանալու համար պետք է արժանանա խորհրդարանի կազմի մեծ մասի աջակցությունը։
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/11/17/717741.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



