www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Մի անգամ օվկիանոսային գորտը եկավ ու ընկավ ջրհորի մեջ: Այնտեղ նրան դիմավորեց տեղացի գորտը, ով ամբողջ կյանքը անց էր կացրել այդ ջրհորում: Նա հարցրեց.

— Հետաքրքիր է, թե որտեղի՞ց ես եկել:

— Ես եկել եմ օվկիանոսից:

Ջրհորի գորտը հարցրեց.

— Իսկ օվկիանոսը ջրհորից մե՞ծ է:

Իհարկե այդ պահին նրա աչքերում անվստահություն կար, իսկ գիտակցության մեջ՝ կասկած՝ ինչպե՞ս կարող է ինչ-որ բանը ավելի մեծ լինել, քան այն ջրհորը, որի մեջ ես ապրում եմ: Օվկիանոսային գորտը ծիծաղեց և պատասխանեց.

— Դժվար է այդ առումով ինչ-որ բան ասել, քանզի այնտեղ չկա չափ:

Ջրհորի գորտն ասաց.

— Այդ դեպքում ես քեզ չափ կտամ, որ դու կարողանաս որոշել:

Նա սուզվեց ջրհորի խորության մեկ քառորդի չափով և հարցրեց.

— Այսքա՞ն:

Օվկիանոսային գորտը ծիծաղեց և ասաց.

— Ոչ:

Այդ ժամանակ ջրհորի գորտը ավելի խոր սուզվեց՝ մինչև ջրհորի խորության կեսը և հարցրեց.

— Այսքա՞ն:

Օվկիանոսային գորտը պատասխանեց.

— Ոչ:

Այդ ժամանակ ջրհորի գորտը իջավ մինչև ջրհորի հատակը և հանդիսավորությամբ հարցրեց.

— Այ հիմա դու արդեն չես կարող ասել «ոչ»:

Օվկիանոսային գորտը ասաց.

— Դու կարող ես նեղանալ, իսկ ես չեմ ուզում անքաղաքավարի գտնվել, սակայն պատասխանը առաջվանն է՝ ոչ:

Այդ ժամանակ ջրհորի գորտն ասաց.

— Դուրս կորիր այստեղից, սուտասան: Այս ջրհորից ավելի մեծ ոչինչ չկա:

Մայքլ Պարկես «Փորձի Հրեշտակը»


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել