Image resultԻսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ՝ Իսրայելը Ռուսաստանին խնդրել է Իրանին չվաճառել ժամանակակից զենք։ Թերթն այս հարցում վկայակոչում է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանին։

Այս շաբաթ Ռուսաստանի Դաշնության խորհրդի՝ անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Օզերովը լրագրողներին հայտնել էր, որ Իրանը շահագրգռված է 10 միլիարդ դոլարի ռուսական ռազմական տեխնիկա և սպառազինություն գնելու հարցում։

Իսրայելական թերթի պնդմամբ՝ Իսրայելը Ռուսաստանին խնդրել է նման հսկա գործարք չկնքել Իրանի հետ և նրան չմատակարարել ժամանակակից կործանիչներ ու այլ սպառազինություն։
Լիբերմանն ընդգծել է, որ Իսրայելը քիչ հնարավորություններ ունի այդ հարցում Ռուսաստանի վրա ներազդելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել