Tert.am-ը գրում է.
Հայոց պատմության էջերը վկայում են, որ «Սարդապատների» ժամանակ կռվել են ոչ թե միացյալ ստորաբաժանումները, այլ հայ զինվորն ու սպան:
Պատմական այս զուգահեռը Tert.am –ի հետ զրույցում անցկացրեց ԼՂ փոխվարչապետ, ռազմական գործիչ Արթուր Աղաբեկյանը` ի պատասխան հարցի, թե ՀՀ և ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրի նկատմամբ ինչ դիրքորոշում ունի: Արդյոք դա հերթական ամորֆ կառույցը չի՞ դառնալու, որը պատերազմական իրավիճակում ոչ մի գործնական աջակցություն չի ցուցաբերելու Հայաստանի Հանրապետությանը:
«Քաղաքական գնահատական չեմ ուզում տալ, միայն մեր ժողովրդին ուզում եմ ասել հետևյալը. ինչքան էլ տարբեր ձևաչափերով բարեկամ երկրների հետ ( ոնց ուզում ենք հասկանալ` «բարեկամ», թե բարեկամ-Արթ. Աղաբեկյան) միավորումներ ստեղծենք, մենք մեր ուժերին պետք է ապավինենք:



