Tert.am-ը գրում է.

Զոհված զինծառայողների կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին քաղաքացիների աշխատավարձերից 1000 դրամ պարտադիր կարգով փոխանցելու մասին օրինագիծը մուրացկանության նախագիծ է: ԱԺ ամբիոնից հարցի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա շեշտեց, որ սա օրենք է մուրացկանության մասին: «Սա է հանրության ընկալումը: Եթե այստեղ խոսում են ազգային տուրքի մասին, ապա այն չի կարող լինել բոլորի համար ընդամենը հազար դրամ: Հայոց արքունիքի կանայք, երբ պետք էր լինում ժողովրդին պաշտպանել, պատերազմին մասնակցել, իրենց թանկարժեք զարդերը հանում ու դնում էին սեղանին: Նորանշանակ նախարարի տիկինը դարձել է միլիոնատեր: Ու հիմա նա էլ պիտի վճարի 1000 դրամ, բնակչության աղքատ խա՞վն էլ: Սա ազգային տուրք չէ, մուրացկանություն է: Ամոթ է, մենք պետք է բոլորս դեմ քվեարկենք, որովհետև այս մոտեցումն անարդար է: Տոհմիկ կանայք թող բերեն՝ սեղանին դնեն իրենց միլիոնավոր դոլարների զարդերը»,- շեշտեց Զարուհի Փոստանջյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել