Tert.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունն արդեն 11 ամիս է՝ վճարում է որոշ մարդկանց՝ սոցիալական ցանցերում կառավարության գործունեության մասին գրառումներ կատարելու համար: Armtimes.com-ի տեղեկություններով մեկ գրառման կամ նմանատիպ վերլուծության արժեքն է 15 հազար 100 դրամ: Կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի ղեկավարն է Տիգրան Աբրահամյանը, այս տարի պետբյուջեից ստացել է 191 միլիոն դրամ:

Համաձայն կառավարության աշխատակազմի հետ կնքված պայմանագրի, այս ՊՈԱԿ-ը պարտավոր է կատարել հեռուստահաղորդումների, էլեկտրոնային կայքերի, հանրապետական թերթերի, սոցիալական ցանցերի շուրջօրյա մշտադիտարկում, տեղեկատվության մշակում և ամփոփել համառոտ տեղեկանքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել