168.am-ը գրում է.

Ռուսաստանցիների երկու երրորդը կցանկանար տեսնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նույն պաշտոնին նաև 2018 թվականից հետո։ Այս մասին են վկայում «Լևադա կենտրոնի» հարցման արդյունքները, հայտնում է Interfax-ը։

Նշվում է, որ 4 տարի առաջ Պուտինին նախագահական աթոռին 2018թ. ցանկանում էր տեսնել միայն երկրի քաղաքացիների 34%-ը, իսկ 2 տարի անց՝ արդեն 58%-ը։

Ընդ որում՝ համաձայն վերջին հարցումների, 19%-ը չէր ցանկանա, որ Պուտինը դառնա երկրի ղեկավար 2018-ից հետո։

Հարցախույզի համաձայն՝ հարցվածների միայն 26%-ն է կարծում, որ 2018թ. հնարավոր է՝ հայտնվի այնպիսի առաջնորդ, որն ի վիճակի կլինի փոխարինել Պուտինին նախագահի պաշտոնում։

49%-ը նման դիրքորոշման հետ համաձայն չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել