Картинки по запросу1. Օրենքի նախագիծը իր մեջ պարունակում է կանխատեսում, որ պատերազմն անխուսափելի է: Չնայած նրան, որ դրանում գրեթե ոչ ոք չէր կասկածում, բայց մի բան է նման կանխատեսում իրականացնել քաղաքագիտական կամ հրապարակախոսական մակարդակում, այլ բան է, երբ դա արվում է քաղաքական ծրագրավորման մեջ:
2. Տարիներ շարունակ մենք բողոքել ենք ազատամարտիկների, զինվորականների և նրանց ընտանիքների սոցիալական անմխիթար վիճակից: Պետությունը բազմաթիվ օբյեկտիվ և նաև սուբյեկտիվ պատճառներով չի կարողացել ապահովել պարտադիր կամ կամավոր ճանապարհով իրենց կյանքը ու կյանքի որակը զոհաբերած այդ խմբի սոցիալական մինիմում պայմաններ: Այդ սերունդը ակնհայտորեն զոհաբերվեց, ակնհայտ է նաև, որ մենք ևս մեկ սերունդ զոհաբերելու ռեսուրս այլևս չունենք: Այս նախագիծը ապագա պարտադիր և կամավոր զինվորական ծառայություն իրականցնողների կյանքի ապահովագրություն է:

Նախագիծը ուշացած է, բայց իմ անձնական հույսը այն է, որ 1000 դրամի բաղադրիչը պետք է դառնա փոքր տոկոս այս հիմնադրամի մեջ, այն կարող է նաև ծառայել որպես տնտեսական ու սոցիալական գործիք և ուղղվել այն գաղափարին, որ բանակը ոչ թե լինի բեռ, այլ լինի շատ հարցերի լուծում ու պատասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել